• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վարչապետը հանդիպել է Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունին և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպին

11 մայիսի, 2022

Պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում` խորհրդարանական մակարդակում: Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու իրենց երկրի շահագրգռվածությունը` շեշտելով հայ ժողովրդի նկատմամբ երկրում առկա ջերմ մթնոլորտը: Մասնավորապես, նշվել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման փաստը: Յան Անտոնի Բրաունը և Վերա Բերգկամպը ողջունել են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը և հավելել, որ Նիդերլանդներն իր փորձով պատրաստ է օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդերլանդների թագավորություն և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ գործադիրը շարունակելու է հետևողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը: Նիկոլ Փաինյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Այնուհետև վարչապետը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: